National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
15.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
07.05.2021
Օրենսդրական նախաձեռնության ընդունումը կնպաստի նախադպրոցական կրթության նկատմամբ պատասխանատվության բարձրացմանը
1 / 3

Խորhրդարանը մայիսի 7-ին առաջին ընթերցմամբ քննարկեց Կառավարության հեղինակած ««Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ կից ներկայացված օրեքների նախագծերի փաթեթը:

Հիմնական զեկուցող, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը նշեց, որ Հայաստանում առկա են շուրջ 300 կազմակերպություններ, որոնք զարգացման կենտրոնների անվան ներքո իրականացնում են նախադպրոցական տարբեր կրթական ծրագրեր: Կենտրոնները գործելով վերահսկողությունից դուրս, զբաղվելով երեխաների կրթությամբ, զարգացմամբ, ուսուցմամբ, խնամքով` չեն ապահովում երեխաների առողջության եւ անվտանգության նվազագույն հիգիենիկ եւ սանիտահամաճարակային, հակահրդեհային անվտանգություն պահանջները: Այդ կենտրոններում հիմնականում չեն ապահովվում «Կրթության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի պահանջները, ըստ որի` նախադպրոցական կրթության հիմնական խնդիրներն են երեխայի ֆիզիկական, բարոյական եւ մտավոր զարգացման հիմքերի ստեղծումը, վարվեցողության տարրական կանոններին, հայրենի բնության եւ բնապահպանության, պատմության եւ ազգային մշակույթի տարրերին ծանոթացումը: Ժաննա Անդրեասյանը նշեց, որ նախարարությունը ստանում է բազմաթիվ ահազանգներ զարգացման կենտրոններում բազմապիսի խախտումների վերաբերյալ, եւ նախարարությունը չունի որեւէ լծակ օրենսդրության շրջանակներում հարցերին պատշաճ լուծում տալու համար:

Օրենսդրական նախաձեռնության ընդունման նպատակն է նախադպրոցական կրթության բնագավառում պետական քաղաքականության միասնական չափանիշներ ունենալը, լիցենզավորման պայմանների ու պահանջների հավասար դաշտ ապահովելը, ինչը կնպաստի կրթության բնագավառում իրականացվող նախադպրոցական կրթության նկատմամբ պատասխանատվության բարձրացմանը: Կառավարության ներկայացուցչի խոսքով միաժամանակ կապահովվի պետական տուրքերի գանձումը պետական բյուջե շուրջ 6 000 000 դրամ գումարի չափով: Հաշվի առնելով, որ նախադպրոցական կրթական ծրագրի եւ նախադպրոցական ծառայության իրականացման համար նախատեսվում է տրամադրել մեկ լիցենզիա` պետական տուրքի չափը նախատեսվում է սահմանել 20 000 դրամ:

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հակոբ Ասլանյանն առաջարկեց կողմ քվեարկել նախագծի ընդունմանը, որով կկարգավորվի նախադպրոցական կրթությամբ զբաղվող հաստատությունների գործունեությունը:

Պատգամավոր Սոֆիա Հովսեփյանը եւս կարեւորեց նախագծի ընդունման անհրաժեշտությունը` նշելով, որ տարիներով բարձիթողի վիճակում հայտնված համակարգը կգործի համապատասխան վերահսկողությամբ:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am